ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Մեկնարկը` այսօր

Մեկնարկը` այսօր
15.06.2013 | 13:46

Այսօր Բրազիլիայում կմեկնարկի ֆուտբոլի համադաշնության հերթական գավաթի խաղարկությունը: Ի տարբերություն նախորդի, այս անգամ հավաքվել է բավականին հզոր կազմ: Հարավային Ամերիկան, բացի Բրազիլայից, կներկայացնի Ուրուգվայը, իսկ Եվրոպան «գործուղել» է Իսպանիայի ու Իտալիայի ընտրանիներին: Մասնակիցների մեջ են եւ մեքսիկացիները, նիգերացիներն ճապոնացիները, թաիթցիները: Թիմերը բաժանված են երկու խմբի, յուրաքանչյուրից play-off դուրս կգա երկուական մասնակից: Հունիսի 26-27-ին կլինեն կիսաեզրափկիչները: Այստեղ պարտություն կրած երկու թիմն ամսի 30-ին կվիճարկի երրորդը լինելու իրավունքը, իսկ հուլիսի 1-ին հայտնի կդառնա գավաթի հաղթողը: Ֆուտբոլասերն այսօր հնարավորություն կունենա դիտելու Բրազիլիա-Ճապոնիա, վաղը` Մեքսիկա-Իտալիա հանդիպումները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ